Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել օտարերկրյա պետություններին՝ չնայած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) աշխատանքի կասեցմանը:Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք կտրամադրենք արտասահմանյան օգնություն: Միացյալ Նահանգներն արտասահմանյան օգնություն կտրամադրի, բայց դա կլինի արտասամանյան օգնություն, որը կունենա իմաստ և կբխի մեր ազգային շահերից»,- հայտարարել է Ռուբիոն։
Մեկնաբանելով USAID-ի գործունեության դադարեցման մասին որոշումը՝ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտել է «պարզել այն ծրագրերը, որոնք չեն բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից, և պատկերացում կազմել դրանց մասին»: Նա պարզաբանել է, որ միջազգային աջակցության մի քանի ծրագրեր չեն նթարկվի USAID-ի աշխատանքի դադարեցման հրամանագրի գործողությանը, և վարչակազմը «զբաղվում է դրանք պարզելու հարցով»: