Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ շարո...

Միացյալ Նահանգները մտադիր չէ շարունակել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սուբսիդավորելը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միակ բանը, որ սպառնում է ՆԱՏՕ-ին, այն փաստն է, որ մենք ունենք դաշնակիցներ, որոնք չունեն բավականաչափ ռազմական ուժ, քանի որ նրանք գումար չեն ծախսել դրա վրա», - ասել է նա՝  անարդար ու անկայուն որակելով այդ հանգամանքը։

Միաժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը չի համաձայնել այն պնդման հետ, թե ԱՄՆ-ն ցանկանում է հեռանալ Եվրոպայից։ 

«Մենք նրանց ասում ենք, որ նրանք պետք է ավելին անեն, քանի որ սա իրենց մայրցամաքն է», - ասաց նա:

Ավելի վաղ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասել է, որ ըստ ԱՄՆ վարչակազմի, ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և մինչև դաշինքի հաջորդ գագաթնաժողովը ռազմական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 2%-ի: 

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այնպես անել, որպեսզի Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 5%-ին: