Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:
Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին:



