ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել.
Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական
Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ։



