
Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում մայիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Պաղեստինի պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Երկուստեք կարևորվել է խաղաղության հաստատման հրամայականը: