
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:
Վահիդ Ջալալզադեի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: