Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թ...

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, զրուցակիցները խոսել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև խորացող համագործակցությունից, քննարկել տարածաշրջանային հարցեր: