Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք կարեւորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:
Ռուբեն Ռուբինյանը հանձնաժողովի նախագահի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: