«Ռուբեն հեռացիր». բողոքի ակցիա Կենդանաբանական...

Այսօր, երբ Երևանի կենդանաբանական այգին պաշտոնապես  բացում է սեզոնը, այգում բողոքի ակցիա են իրականացնում կենդանասերներն ու այգու նախկին աշխատակիցները

Բողոքավորները սկզբում այգու դիմաց էին իրականացնում ակցիան,այնուհետ մուտք են գործել այգու տարածք։

«Տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, այնքան հմուտ տղա է, իր հմտություններով, թե ինչ, ոնց է խաբում մինչև անգամ քաղաքապետարանի աշխատակիցներին»,- հայտարարել է այգու նախկին աշխատակից, կենդանիների բաժնի նախկին համակարգող Մանուկ Մանուկյանը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունը չի լսում Երևանի կենդանաբանական այգու տնօրենի աշխատանքից դժգոհողներին:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ Կենդանաբանական այգու պարագայում խնդիրները դեռ նոր են սկսվում, եթե այսպես շարունակվի, խնդիրներ են ունենալու նաև արջերը: