«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է...

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, Պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում մշտադիտարկում անցկացնելիս հայտնաբերել է 48 կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության պահանջներին։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, դրանք բոլորը գրանցված են եղել Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, շրջանառությունից հանվել է սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփ։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ստուգման արդյունքների մասին տեղեկությունն ուղարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ծանուցելու Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը և ստուգում անցկացնելու համար։

Բացի այդ, վարչությունը ստեղծել է արգելված նյութեր պարունակող սննդային հավելումների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խումբ։

«Սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները ներկայումս կազմակերպել և միջոցներ են ձեռնարկում ռուսական շուկայից սիմետիկոն և մելատոն պարունակող սննդային հավելումները հանելու համար», - ավելացրել են գերատեսչությունում: