«Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» պաշտոնական որևէ տեղեկություն «Ջերմուկ» ապրանքանիշի խմբաքանակների արգելափակման վերաբերյալ առայժմ չենք ստացել: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական պետական «Честный знак» մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը մատնանշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։



