«Ռսկոմնադզորը» Instagram սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին) պաշտոնապես գրանցեց արգելված կայքերի ռեգիստրում։ Այսպիսով, մարտի 14-ից, ըստ Արգելափակված էջերի և կայքերի ստուգման գերատեսչության ունիվերսալ ծառայության տվյալների, մուտքը Instagram.com սահմանափակ է՝ Գլխավոր դատախազության պահանջով։ Ծառայության արգելափակումը Ռուսաստանում սկսվել է կիրակի օրը՝ Հեռավոր Արևելքի շրջաններից և ավարտվելու է երկուշաբթի երեկոյան:
Արգելափակման որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Meta ընկերությանը պատկանող Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը որոշ երկրների օգտատերերի թույլ են տվել ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչեր հնչեցնել՝ առանց արգելափակման ենթարկվելու։ Meta-ի նամակներից հետևում է, որ ռուսների դեմ նման կոչերը թույլատրվում են, եթե գրառումը վերաբերում է Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությանը։
ՌԴ Քննչական կոմիտեն Meta-ի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 280, 205.1 հոդվածներով (ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր, ահաբեկչական գործողություններին օգնություն ցուցաբերելը):
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նույն օրը պահանջել է կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական և սահմանափակել մուտքը Instagram։ «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ Instagram-ը կարգելափակվի մարտի 14-ի կեսգիշերին։ Ինչպես նշել են գերատեսչությունում, մինչ այդ օգտատերերը կկարողանան պահպանել իրենց լուսանկարներն ու տեսանյութերը՝ դրանց հասանելիությունը չկորցնելու համար։
Դրանից հետո Meta-ի փոխնախագահ Նիք Քլեգը հայտարարություն է տարածել և վստահեցրել, որ ընկերությունը «չի հանդուրժի ռուսաֆոբիան կամ որևէ խտրականություն, ահաբեկում կամ բռնության կոչեր ռուսների նկատմամբ»։ Նրա խոսքով, ընկերությունը մտադիր է կիրառել նոր քաղաքականություն, որը թույլ է տալիս ագրեսիվ կոչեր միայն Ուկրաինայում։



