ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է, նրան դիմավորեցին ծափերով:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 14:00-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Դատարանը քննում է հարցը՝ արդյո՞ք հիմնավոր է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանքը՝ որպես խափանման միջոց, թե՞ ոչ:
Նիստի մեկնարկին մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու համար դատավորը 10 րոպեով հետաձգեց նիստը, որի վերսկսումից հետո դատական նիստերի դահլիճ եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա հետ մեղադրական կողմում են Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը:



