ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար.Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն դատարանը։
«Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- հայտնեցին նախաքննական մարմնից:
Հիշեցնենք՝ Քոչարյանը երեկ ձերբակալվել և տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, սակայն, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։



