Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Այս պահին արդեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստերի դահլիճում է։ Նրան կրկին դահլիճում դիմավորեցին ծափահարություններով։



