Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 5-րդ անգամ են հ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հինգերորդ անգամ հայց են ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք ՄԻԵԴ –ենք ներկայացրել հաշվով հինգերորդ հայցը: Այն վերաբերվում է Վճռաբեկի կողմից Քոչարյանի ձերբակալության վերացման գործը ձգձգելուն»,-ասել է Ալումյանը:

Նրա խոսքով, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներից մեկը նախատեսում է, որ յուրաքանչյուրը, ով ձերբակալվել է, իրավունք ունի դատարան դիմել իր ազատազրկման օրինականությունը քննելու համար և ազատ արձակվի, եթե ձերբակալումը դատարանը համարի անօրինական:

«Մենք հայց ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, սակայն հայցը դեռ վարույթ չի ընդունվել, թեպետ դատարանը արդեն պետք է կայացներ իր վճիռը: Սա մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտում է»: