Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում բ...

Այսօր՝ 12:30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  Ավան և Նոր Նորք նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Երեկ կայացած դատական նիստում ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս պաշտպանական թիմը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանին, և այսօր պարզ կդառնա դատարանի որոշումը, որից հետո կսկսվի Քոչարյանի կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Նշենք, որ այսօր կրկին դատարանի բակում են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները :