Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են ա...

Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում Կառավարության մոտ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են այնտեղ՝ նշելով, որ այսօր լրանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդում սկսելու տարին: 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել մեկ տարի առաջ՝ 2018թ. հուլիսի 26-ին: