Ռիշի Սունակը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիա...

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից կառավարություն կազմելու մանդատ ստանալով։ Նա պատրաստվում է ուղևորվել Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ ելույթով կդիմի Միացյալ Թագավորության ժողովրդին։

Սունակը միակ թեկնածուն էր, ով առաջադրել էր իր թեկնածությունն այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փեննի Մորդոնտը դուրս եկավ մրցակցությունից։

Ընտրություններին մասնակցելու թեկնածու դառնալու համար հարկավոր էր ստանալ պահպանողական պատգամավորներից առնվազն 100-ի աջակցությունը։ Սունակի թեկնածությունը պաշտպանել է 157 պատգամավոր։

Ռիշի Սունակը 42 տարեկան է։ Նա  Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետն է 1812 թվականից ի վեր և ծագումով հնդիկ առաջին վարչապետը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասսը հրաժարական էր տվել 45-օրյա կառավարումից հետո։