Reuters. ԵՄ-ն կարող է ուժեղացնել Ռուսաստանի դ...

Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներն ուժեղացնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպացի պաշտոնյաները ցանկանում են վստահ լինել, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները ուժի մեջ կմնան երկար ժամանակ, նույնիսկ եթե Վաշինգտոնը որոշի փոխել ուղղությունը նոր վարչակազմի գալուստով։ Ինչպես նշել է գործակալությունը, քննարկվող միջոցները կարող են ազդել ռուսական ակտիվների սառեցման և պատժամիջոցների շրջանցման վերահսկողության վրա։

Ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, ԵՄ-ն մտադիր է նաև սև ցուցակում ավելացնել ևս 45 նավ, որոնք, ըստ պնդումների, տեղափոխում են ռուսական նավթ, և սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից հեղուկ բնական գազի ներկրման վրա։