ՌԴ վարչապետը երկօրյա այցով ժամանել է Չինաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով ժամանել է Չինաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանգչժոու օդանավակայանում։ Ռուսաստանի վարչապետին դիմավորել են Չժեցզյան նահանգի նահանգապետ Լյու Ցզեին, Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը և Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։

Այցի առաջին օրը կնվիրվի Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպմանը, որի ընթացքում Միշուստինը Հանչժոուում կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցզյանի հետ։

Այցի երկրորդ օրը, ըստ ծրագրի, կանցկացվի Պեկինում, որտեղ Միշուստինը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Առաջիկա հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների ամրապնդման, համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետ կապված հարցեր:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մեծ նշանակություն է տալիս այս այցին։