ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Մոսկվայի բուհ...

Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի ֆինանսաիրավաբանական  համալսարանի ուսանողների «ռսներին մորթելու» կոչեր պարունակող տեսագրության պատճառով։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ ՔԿ-ում, տեղեկացրել է «Лента.ру»-ն։

Գերատեսչությունում տեղեկացրել են, որ սոցցանցերում տարածվում է տեսահոլովակ, որտեղ երիտասարդները օտարերկրյա պետության դրոշով մայրաքաղաքի կրթական հաստատություններից մեկում «իբր վանկարկում են հակաիրավական կարգախոսներ»։ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը իր վերահսկողության տակ է վերցրել հետաքննության ընթացքը։

Մեկնաբանություններում երիտասարդների կոչերի թարգմանության հարցում կարծիքները տարբերվել են։ Որոշ օգտատերեր կարծում են, որ ուսանողներն ասում են «Մորթիր ռսներին, Ադրբեջան», իսկ մյուսները՝ «Կեցցե Ադրբեջանը»։