ՌԴ-ում միգրանտը պարտավոր է ունենալ բժշկական ա...
Ռուսաստանի Դաշնությունում հրատապ բժշկական օգնություն ստանալու համար աշխատանքային միգրանտը կարող է բջջային հեռախոսից զանգահարել՝ 103 կամ 112:
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ունենալ բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կտուգանվի կամ նույնիսկ կվտարվի երկրից:
 
Բժշկական ապահովագրությունը ՌԴ-ում երկու տեսակի է՝
1. ДМС -Կամավոր բժշկական ապահովագրություն
2. ОМС- Պարտադիր բժշկական ապահովագրություն, ձևակերպվում է անվճար:
Կամավոր բժշկական ապահովագրությունը ձևակերպվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում և Ռուսաստանի փոստային բաժանմունքներում և իրավունք է տալիս օգտվելու՝
1. պոլիկլինիկայից և հիվանդանոցից արտակարգ իրավիճակներում;
2. շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունից;
3. այլ ծառայություններից, որոնք նախատեսվում են կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրով:
Կամավոր ապահովագրության արժեքը կախված է պայմանագրում նշված ծառայությունների քանակից, տեսակից և ժամկետից: Միգրանտների համար նախատեցավծ ամենաէժան պայմանագիրը հիմանականում ծածկում է միայն շտապ բուժ. օգնության ծառայության ծախսերը և անհետաձգելի բժշկական օգնությունը պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում:
Կամավոր ապահովագրությունը երեխաների համար ավելի թանկ արժե: Երեխային դպրոց ընդունելուց նույնպես կարող են պահանջել կամավոր բժշկական ապահովագրություն: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր դեպքում երեխային անհետաձգելի շտապ օգնությունը անվճար է:
Հղի կինը ապահովագրություն անելիս պետք է զգուշացնի, որ իր համար հատուկ այլ պլանով պայմանագիր կազմվի:
Բժշկական ապահովագրություն անելու համար հարկավոր է անձնագիր և անձնագրի թարգմանություն՝ նոտարի կողմից հաստատված, միգրացիոն քարտ և դրա պատճենը; միգրացիոն հաշվառման կանգնելու մասին տեղեկանք և դրա պատճենը: