ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը...

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի հանդիպումը։ Հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող արդի հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև փոխգործակցությանը եվրասիական տարածքում։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։