ՌԴ-ում դատարանն ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությանը նշանակել է 2 ունդեցիլիոն (2,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000) ռուբլու չափով տուգանք՝ YouTube-ում 17 ռուսական հեռուստաալիքների օգտահաշիվներն արգելափակելու համար:
Ինչպես գրում է РБК-ն, ընկերության դեմ հայց ներկայացրած հեռուստաընկերությունների թվում են Звезда-ն, Первый канал-ը, ВГТРК-ն, Парламентское телевидение-ն, Москва Медиа-ն, ТВ Центр-ը, НТВ-ն, ГПМ Развлекательное телевидение-ն, Общественное телевидение России-ն, 360-ը, ТРК Петербург-ը, Фонд православного телевидения-ն, Национальный спортивный телеканал-ը, ТК Центр-ը: Բացի այդ. արգելափակվել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի յութուբյան ալիքը:
Դատարանը Google-ին պարտավորեցրել է ապաարգելափակել օգտահաշիվները: Եթե դատարանի որոշումը չկատարվի դրա ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում, ապա յուրաքանչյուր չկատարման օրվա համար կգանձվի 100,000 ռուբլի տուգանք:
2022 թվականի մարտին Google-ը որոշել է արգելափակել ռուսական ալիքները YouTube-ում։ Ընկերությունը որպես դրա պատճառ նշել է այս ԶԼՄ-ների՝ կառավարության կողմից ֆինանսավորումը, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի մասին նյութերի հրապարակումը: