ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան:
Պատասխանելով համապատասխան հարցին՝ նա նշել է, որ «դա այդպես է, ընդհանուր տեղեկատվություն է»։
Բորտնիկովը պարզաբանել է, որ պատվիրատուն դեռ բացահայտված չէ, սակայն հատուկ ծառայությունները տեսնում են, թե ովքեր են կազմակերպել և հավաքագրել հանցագործներին։ Նա հավելել է, որ վարչությունն ամեն ինչ կանի ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու համար։
Այժմ ԱԴԾ-ն բարեկամ երկրների հետախուզական ծառայությունների հետ բացահայտում է ահաբեկչության մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունը, հավելել է նա։



