ՌԴ քաղաքացիները 2022թ.Հայաստանում անշարժ գույ...

Ռուսաստանի քաղաքացիները 2022թ. Հայաստանում ձեռք են բերել ավելի քան 1000 և վաճառել 2380 անշարժ գույք, ինչը դարձել է օտարերկրացիների շրջանում գործարքների ամենամեծ քանակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կադաստրի կոմիտեի կայքը։

«Հայաստանում ամենաշատ անշարժ գույք օտարերկրյա քաղաքացիների շրջանում ձեռք են բերել և վաճառել ՌԴ քաղաքացիները։ Ռուսաստանի քաղաքացիները 2022-ին Հայաստանում ձեռք են բերել 1207 անշարժ գույք, ինչը 44,9%-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, և վաճառել 2380 անշարժ գույք, ինչը 7%-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից»,-ասված է հաղորդագրության մեջ։