ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կրասնոդարի երկրամասի և Ղրիմ...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68 անօդաչուի խոցման մասին։

«Վաթսունվեց ուկրաինական անօդաչու է ոչնչացվել և որսացվել Կրասնոդարի երկրամասի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ևս երկու անօդաչու ոչնչացվել է Ղրիմի թերակղզու վրա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։