ՌԴ-ն ժամը 10.00-ից լռության ռեժիմ է հայտարարո...

ՌԴ-ն ժամը 10.00-ից հայտարարում է լռության ռեժիմ եւ բացում է հումանիտար միջանցքներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

ՌԴ-ն Ուկրաինայում հումանիտար միջանցքների մասին տեղեկացրել է ՄԱԿ, ԵԱՀԿ, ԿԽՄԿ եւ միջազգային այլ կազմակերպությունների համապատասխան կառույցներին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով կվերահսկի տարհանումը հումանիտար միջանցքներով, քաղաքացիների ելքը խանգարելու ուկրաինական կողմի փորձերն անիմաստ են, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն: