ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով ներկայացնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստել են համատեղ բանաձև, որում հայտարարվում է հանցավոր և ահաբեկչական նպատակներով տեղեկատվական ռեսուրսների և տեխնոլոգիաների օգտագործում թույլ չտալու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Նախագիծն առաջարկում է պետությունների կողմից կամավոր, պարտադրանքի ուժից զերծ, պատասխանատու վարքագծի նորմեր, որոնք կարող են նվազեցնել ռեսկերը միջազգային անվտանգության ու կայունության համար։ ՄԱԿ-ում նշել են, որ ժամանակի ընթացքում հավելյալ նորմեր կմշակվեն։
Հոկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ-ը նշել էր ռազմավարական կայունության հարցերով երկխոսության մեջ ԱՄՆ-ի նոր վարչակազմի պրագմատիկ մոտեցման մասին։ Հաղորդվել է նաև, որ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին հաջողվել է համատեղ գալ որոշ կարևոր և կառուցողական որոշումների։



