Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստել է 2026–2027 թվականներին 600 հազար մարդու լրացուցիչ զորահավաքի տարբերակը (տարեկան 300 հազարական մարդ): Այս մասին ասված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։
«Ուկրաինան տեղեկություններ ունի, որ ռուսական Գլխավոր շտաբն արդեն պատրաստել է այս և հաջորդ տարի որոշակի ժամկետներում 600 հազար մարդու լրացուցիչ զորահավաքի տարբերակը:
Նախատեսվում է առաջին հերթին համալրել ուկրաինացիների դեմ կռվող զորամիավորումներն ու զորամասերը, ինչպես նաև ռուսական զորքերի նոր ձևավորվող ստորաբաժանումները», — նշված է հաղորդագրության մեջ։



