Մենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագա...

Ռուսաստանի ընդհանուր հաղթանակի համար բոլորի ներդրումը կարևոր է, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Նոր ժամանակների համար հզոր գաղափարներ» ֆորումի ընթացքում։

«Մենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար։ Ռուսաստանը ուժեղ է։ Եվ այն ուժեղ կմնա նաև ապագայում»,-նշել է Պուտինը։

Նա շեշտել է, որ ամբողջ Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, պետք է օգտագործի ներքին տեխնոլոգիական լուծումներն ու զարգացումները։