ՌԴ-ն շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տ...

Ռուսաստանը շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության հարցում:  Այս մասին լրագրողներին ասել  Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների եւ փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել  իր պարտավորությունները», - ասել է Պեսկովը։

Նա այդպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված՝  Լաչինի միջանցքը առեւտրային փոխադրումների համար բացելու կոչը։