
Ռուսաստանը տրամադրված Է BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ձևավորել անկախ վճարային համակարգեր և ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մեծ 20-յակի արտգործնախարարների խորհրդի նիստում:
Այդ մասին հաղորդում Է ТАСС գործակալությունը: «BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում տրամադրված ենք ձևավորել հուսալի տրանսպորտային միջանցքներ, անկախ վճարային համակարգեր, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները», - ասել Է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ սեպտեմբերին կայանալիք Դելիի գագաթնաժողովը «գոնե մասամբ թույլ կտա վերացնել այն ռիսկերը, որոնք ստեղծում Է Արևմուտքի եսասիրական քաղաքականությունը»։