Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ «Թուրքական հոսքի» ենթակառուցվածքի վրա հարձակումն իրականացվել է Վաշինգտոնի և Լոնդոնի հրահանգով, որոնք շահագրգռված են ԵՄ-ին ԱՄՆ-ից թանկ հեղուկ բնական գազ վաճառելու հարցում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Չպետք է մոռանալ, որ հենց այս երկու երկրներն են խոչընդոտում 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսքի» դեմ ահաբեկչության վերաբերյալ օբյեկտիվ միջազգային հետաքննության մեկնարկին. եզրակացությունները, ինչպես ասում են, ակնհայտ են»,- նշել է նա։