ՌԴ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ՌԴ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցերը:

Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Բնականաբար, մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցերը: Հուսով եմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունը ևս՝ կրկին քննարկելու այս բոլոր հարցերը»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ու Ալիևը հանդիպել են Ղազախստանում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում: