ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին Մատվիենկոն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
«Ռուսաստանը հանդես է եկել և հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որպեսզի երկու պետությունները հանգեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - մեջբերում Մատվիենկոյի խոսքերը «Ինտերֆաքս»-ը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Վալդայի համաժողովում ելույթ ունենալիս ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, պետք է հաշվի առնել երկու երկրների շահերը:
«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», - ասել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաեւ խորհրդարանական համագործակցությունը։