ՌԴ-ն կապ չունի Ռուբեն Վարդանյանի և նրա՝ Լեռնա...

Ռուսաստանը կապ չունի իր խնդրանքով ՌԴ քաղաքացիությունից հրաժարված գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա՝ Լեռնային Ղարաբաղ մեկնելու որոշման հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք՝ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բավարարել է Վարդանյանի դիմումը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժավելու մասին։

«Պարոն Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ, և ռուսական իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը՝ նա այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որեւէ գործ, կապված նրա՝ Ղարաբաղ մեկնելու եւ քաղաքական կյանքին մասնակցելու որոշման հետ, չենք ունեցել, չունենք եւ չենք պատրաստվում ունենալ», - ընդգծել է Լավրովը։