Զախարովան՝ հայ–ադրբեջանական սահմանին լարվածու...

ՌԴ-ն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, այդ թվում՝ ԶԼՄ-ներում հրապարակվող հաղորդագրություններին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանին կրակ բացելու մասին հաղորդագրությունները, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է:

«Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից: Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով: Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել գործընկերներին մնացած հակասությունները հաղթահարելու համար՝ խաղաղության պայմանագիր կնքելու, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցություններն ապաշրջափակելու, սահմանազատում իրականացնելու, մարդասիրական հարցերը լուծելու նպատակով՝ հաշվի առնելով ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունները»,- ասել է նա: