Կրեմլը համամիտ է ԱՄՆ նոր վարչակազմի հետ այն հարցում, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը պետք է հնարավորության դեպքում իրականացվի բանակցությունների ճանապարհով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչները նշում են, որ խաղաղության հասնելն առաջնահերթություն է և այն պետք է ապահովվի բանակցությունների միջոցով։ Այս մոտեցումը մեզ ավելի ընդունելի է թվում, քան նախորդ վարչակազմի դիրքորոշումը։ Այս առումով մենք լիովին համակարծիք ենք ԱՄՆ ներկայիս իշխանությունների հետ։ Մենք նույնպես համոզված ենք, որ նպատակներին հասնելը նախընտրելի է խաղաղ, դիվանագիտական ուղիներով»,- նշել է Պեսկովը։



