ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկո...

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Նրանք շարունակում են իրենց երկխոսությունն այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը ՝ երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,-նշել է Պեսկովը։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսություն վարել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: