ՌԴ-ն չի խանգարում ԱՄՆ-ին կարևոր ջանքեր գործադ...

Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ մեզ չի խանգարում կարևոր դիվանագիտական ​​ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք կշարունակենք իրականացնել դրանք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կանխում է այս հարցում առաջընթացը։

Հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երբ են հանդիպելու ԱՄՆ-ում, նա պատասխանեց, որ երբ հանդիպում պլանավորվի, այդ մասին կհայտարարվի։