ՄԱԿ СОР29 կլիմայական գագաթաժողովում ՌԴ-ն Ադրբեջանում կներկայացնի միջազգային ածխածնային շուկայի ստեղծման առաջարկներ, գագաթաժողովը տեղի է ունենալու Բաքվում նոյեմբերի 11-22-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային կազմակերպությունների հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը, որի խոսքերը ներկայացրել է մամուլի ծառայությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք, իհարկե, պետք է պարզենք, թե ինչ ենք ցանկանում ներքին շուկայում, բայց ավելի կարեւոր է հասցնել ձեւավորել միջազգային ածխածնային շուկա միասնական պայմաններով, իսկապես աշխատող հաշվառման եւ փոխանակման մեխանիզմներով։ Ամենայն հավանականությամբ, դրանով կզբաղվենք հաջորդ տարի Շանհայի համագործակցության կազմակերպության մասշտաբով, եթե ընդունվի որոշում կայուն զարգացման խորհուրդ ստեղծելու մասին։ Բաքվի COP29-ում երկիրը կներկայացնի իր դիրքորոշումն այս հաշվով»,- ասել է Տիտովը։
Ռուսաստանում ստեղծվել է ոչ վատ բազա «կանաչ» էներգետիկայի համար, բայց դրա արագ զարգացումը հնարավոր կլինի միայն որոշակի խթաններից հետո։ ՌԴ-ում վերականգնվող էներգետիկայի ներքին շուկան առայժմ շատ փոքր է, բայց նոր գլոբալ պայմաններում այն կարող է փոխվել։
«Ամենայն հավանականությամբ, այդպես էլ տեղի կունենա։ Լիարժեք ածխածնային շուկայի համար հարկավոր են հստակ պայմաններ։ Այս ամենը առայժմ դիտարկվում է որպես խաղ՝ չնայած կլիմայական չեզոքության նվաճումներին։ Իսկ պայմանները պետք է միասնական լինեն բոլորի համար»,- ավելացրել է Տիտովը։