
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան դատարանում ցուցմունք չի տա «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի գործով, որը մեղադրվում է անցանկալի կազմակերպության աշխատանքը կազմակերպելու մեջ (ՌԴ ՔՕ 284.1 հոդվածի 3-րդ մաս): Այս մասին այսօր հայտարարել է դատավարության նախագահող դատավոր Եվգենյա Նիկոլաեւան՝ կարդալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված պատասխանը, գրում է «Կոմերսանտը»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ծանրաբեռնվածության պատճառով ԿԸՀ նախագահին նախկինում տրված ծանուցագրի համաձայն դատարան ներկայանալը «հնարավոր չի թվում»։
Բացի այդ, Պամֆիլովան չունի այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են հաստատվել կամ հերքվել դատական նիստի ժամանակ, նշվում է փաստաթղթում։ Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը պնդում էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը դատարան ներկայանա որպես վկա։
Ավելի վաղ դատարանում ցուցմունք են տվել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ռոյտը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիրն ու մայրաքաղաքի ընտրությունների մոնիտորինգի հանրային շտաբի նախկին ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը (ներառված է օտարերկրյա գործակալների ռեեստրում), իսկ այսօր որպես պաշտպանական կողմի վկա հանդես է եկել քաղաքագետ Ալեքսանդր Կինևը: