ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար...

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Շ.-ն: Նա հուլիսի 20-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի վարչության կողմից հետախուզվել է մաքսանենգության մեղադրանքով:

Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, խափանման միջոց չի ընտրվել:

Նշվում է, որ հետախուզումը նախաձեռնողը տեղեկացվել է հայտնաբերման մասին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: