ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառության կրճ...

Հայաստանի առևտրի կրճատումը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ չի հանգեցնի կրիտիկական ցնցումների. ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Դա չի հանգեցնում որևէ կրիտիկական ցնցումների, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ բարձր չէ, իսկ Երևանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ չնչին է»,- ասել է Աղասանդյանը։

Նա ընդգծել է, որ որոշ ապրանքների արգելքներն ուղղված են Ռուսաստան անվտանգ արտադրանքի ներմուծման ապահովմանը՝ Միությունում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան։

«Պետական վերահսկողական մարմինների կողմից նման վերահսկողությունը Միության անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում նախատեսված է ԵԱՏՄ պայմանագրով»,-բացատրել է Աղասանդյանը։

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Ըստ նրանց՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված են արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքականության հետ։