ՌԴ-ի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել Է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դատախազությունների դերը Լեռնային Ղարաբաղում Էսկալացիա թույլ չտալու հարցում: Հունիսի 16-ին նա աշխատանքային հանդիպում Է անցկացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որը ժամանել Է մասնակցելու Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդել են Ռուսաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:
«Եռակողմ ձեւաչափով Ադրբեջանի պաշտոնակիցների հետ համատեղ մենք քիչ ջանքեր չենք գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնան, տեղի բնակչության շրջանում լարվածության Էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ»,- հայտնել Է Ռուսաստանի գլխավոր դատախազը, որի խոսքը մեջբերել են մամուլի ծառայությունում:
Նա հաստատակամ համոզվածություն Է հայտնել, որ, երբ խոսքը վերաբերում Է խաղաղության եւ անվտանգության վերականգնմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, հանցագործությունների հետաքննությանը, չպետք Է լինի միակողմանի եւ միտումնավոր մոտեցում: Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտարարել Է ըստ ամենայնի աջակցություն ցույց տալու, այդ թում տեղեկատվության փոխանակման եւ կատարված խախտումների մասին նախազգուշացումների հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված ռուսաստանցի զինվորական դատախազների պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում Կրասնովը շնորհակալություն Է հայտնել Դավթյանին Ռուսաստանի դատախազության հետ համագործակցությանը կառուցողական, կշռադատված մոտեցման համար, որը ցուցադրում Է ռուս-հայկական ամուր բարեկամությունը, եւ նշել Է իր պաշտոնակցի նվիրվածությունը մասնագիտական Էթիկայի, անկախության եւ անաչառության սկզբունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: