ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները կանցկացնեն երկր...

Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, երկրորդ հանդիպումը կանցկացնեն Էր Ռիադում, գրել է Die Zeit-ը՝ հղում կատարելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Պարբերականը չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցելու հանդիպմանը՝ նշելով միայն, որ դա կլինի փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած բանակցությունների շարունակությունը։ Այն ժամանակ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մակարդակով հանդիպումն առաջինն էր Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։ ԵՄ եւ Ուկրաինայի ներկայացուցիչները չեն մասնակցել բանակցություններին։ Փետրվարի 25-ին բանակցություններն Էր Ռիադում, գրել է Die Zeit-ը, տեղի կունենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ այցի հաջորդ օրը, որը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ հրադադարի մասին համաձայնություն կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին։