Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ղարաբաղում գտնվող ՌԴ քաղաքացիներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հետ կապված դեռևս դիմումներ չի ստացել, բայց երբ դրանք ծագեն, օգնություն կտրամադրեն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսական դիվանագիտական ծառայությունը «աջակցում է [Ռուսաստանի քաղաքացիներին] ըստ պահանջի»: «[Բայց] Արտաքին գործերի նախարարությունը դեռ նման դիմումներ չի ստացել», - ասել է նա։ Զախարովան չի նշել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը։