ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից ստացվում է է շատ հ...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում:

Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում,  կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:

Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:

Սպասենք հետագա զարգացումներին . . .»: